Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Արթուր Մեսչյանն ասում էր՝ ճարտարապետության մեջ անհնար բանը միայն մահանալն է»

«Արթուր Մեսչյանն ասում էր՝ ճարտարապետության մեջ անհնար բանը միայն մահանալն է»
12.01.2019 | 16:01

Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է:

Այստեղ էին վերջին ավելի քան 20 տարիներին փորձեր ու տարատեսակ միջոցառումներ իրականացնում «Հայ փոքրիկ երգիչները»: Բարեբախտաբար փլուզումը եղել է գիշերը, և ոչ ոք չի վնասվել: «Հին Երևան» նախագծի աշխատանքների արդյունքում շենքը վտանգված էր: Շինարարներից պահանջվում էր շենքը փրկել, պատերն ամրակայել, հողային ապարները ամրացնել: Բազմաթիվ դիմում նամակներն ու ակցիաները, սակայն, արդյունք չենք տվել:
Մեր «Մտավախություն չունե՞ք, որ շենքը կարող են գիշերը քանդել» հարցին ի պատասխան՝ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանն ասաց, որ օրենքը արգելում է քանդել, եթե հակաօրինական քայլեր անեն, ինչ ասես կարելի է սպասել:

Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանից «Իրատեսը» հետաքրքրվեց՝ կա՞ մասնագիտական եզրակացության առ այն, որ շենքը հնարավոր է վերականգնել: «Ես, լինելով մասնագետ, ասում եմ՝ հնարավոր է, և հենց Արթուր Մեսչյանն ասում էր՝ ճարտարապետության մեջ անհնար բանը միայն մահանալն է»,- ասաց նախարարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ խմբային աշխատանք է տարվում, որ «հեղինակը» շարունակի ծրագիրը, ինչը ենթադրում է՝ հուշարձանները քանդելով` բիզնես ծրագիր իրականացնել:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. Մանրամասները՝ «Իրատեսի» առաջիկա տպագիր համարում:

Դիտվել է՝ 3165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ